21:03  ,  8 նոյեմբերի, 2020

Սարգիս Ադամյանի գոլը չօգնեց «Հոֆենհայմին» խուսափել պարտությունից (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 7-րդ տուրում «Հոֆենհայմը» մրցակցի խաղադաշտում 1։2 հաշվով պարտվեց «Վոլֆսբուրգին»։

«Հոֆենհայմի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը խփեց հյուրերի միակ գոլը։ Նա փոխարինման դուրս եկավ 59-րդ րոպեին եւ մրցակցի դարպասը գրավեց 87-րդ րոպեին։

«Հոֆենհայմը» 7 միավորով 13-րդ տեղում է, «Վոլֆսբուրգը» 7-րդն է՝ 11 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 7-րդ տուր

«Վոլֆսբուրգ» - «Հոֆենհայմ»՝ 2։1 (տեսանյութ)

Ռենատո Շտեֆեն, 5, Վաուտեր Վեգորստ, 26 - Սարգիս Ադամյան, 87

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով