19:53  ,  8 նոյեմբերի, 2020

«Ռոմայի» հաղթանակն ու Մխիթարյանի հեթ-տրիկը (ֆոտո, վիդեո)

Իտալիայի առաջնության 7-րդ տուրի խաղում «Ռոման» հյուրընկալվեց «Ջենոային» եւ առավելության հասավ 3։1 հաշվով։

Հեթ-տրիկի հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

Առաջինը հաջողության հասան հյուրերը։ Առաջին խաղակեսի ավելացված երկրորդ րոպեին աչքի ընկավ Հենրիխ Մխիթարյանը։ Ընդմիջումից հետո «Ջենոան» կարողացավ խփել պատասխան գոլը, սակայն 66-րդ րոպեին հայ ֆուտբոլիստը խփեց երկրորդ գոլը, իսկ 85-րդ րոպեին ձեւակերպեց հեթ-տրիկ։

Մայրաքաղաքային թիմը 14 միավորով երրորդ տեղում է։

Իտալիայի առաջնություն, 7-րդ տուր

«Ջենոա» - «Ռոմա»՝ 1։3 (տեսանյութ)

Մարկո Պիացա, 50 - Հենրիխ Մխիթարյան, 45+2, 66, 85

«Ատալանտա» - «Ինտեր»՝ 1։1 (տեսանյութ)

Ալեքսեյ Միրանչուկ, 79 - Լաուտարո Մարտինես, 58

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով