12:22  ,  8 նոյեմբերի, 2020

Անսու Ֆատին «Բարսելոնային» չի օգնի մի քանի ամիս

«Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի 18-ամյա հարձակվող Անսու Ֆատին չի կարողանա օգնել կատալոնական թիմին մի քանի ամիս։ Իսպանիայի առաջնության 9-րդ տուրի խաղում Ֆատին ստացել է ձախ ծնկահոդի ներքին մենիսկի վնասվածք։

Եթե հնարավոր լինի չհեռացնել մենիսկը, ապա ապաքինման համար կպահանջվի մինչեւ չորս ամիս, հաղորդում է AS-ը։ Հեռացման վիրահատության դեպքում, վերականգնումը կտեւի մինչեւ երկու ամիս։ Սակայն մենիսկի հեռացման հետեւանքով հետագայում կարող են առաջանալ ծնկահոդի աճառային հյուսվածքի խնդիրներ։

Հիշեցնենք, որ 9-րդ տուրում հոլանդացի Ռոնալդ Կումանի գլխավորած թիմը 5։2 հաշվով հաղթել է «Բետիսին» եւ 7 խաղից հետո 11 միավորով 8-րդ տեղում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում