01:57  ,  8 նոյեմբերի, 2020

ՊՍԺ-ի հաղթանակը (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 10-րդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն տանը ընդունեց «Ռենին» և հաղթանակ տարավ 3:0 հաշվով:

Փարիզյան թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիան, գոլի հեղինակ դարձավ իտալացի հարձակվող Մոյզե Քինը:

ՊՍԺ-ն 24 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Ռենը» 18 միավորով երրորդ տեղում է:

Ֆրանսիայի առաջնություն, 10-րդ տուր

ՊՍԺ - «Ռեն»՝ 3:0 (տեսանյութ)

Մոյզե Քին, 11, Անխել Դի Մարիա, 21, 73

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով