23:29  ,  7 նոյեմբերի, 2020

«Բավարիան» ուժեղ էր «Բորուսիայից» (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 7-րդ տուրում չեմպիոն «Բավարիան» հյուրընկալվել էր Դորտմունդի «Բորուսիային»:

Գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 3:2 հաշվով: «Բավարիայի» կազմից գոլեր հեղինակեցին ավստրիացի պաշտպան Դավիդ Ալաբան, լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին և գերմանացի կիսապաշտպան Լերոյ Սանեն: «Բորուսիայի» կազմից գոլերի հեղինակ դարձան թիմի ավագ, գերմանացի կիսապաշտպան Մարկո Ռոյսը և նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը:

Բունդեսլիգայի 7-րդ տուրից հետո «Բավարիան» մրցաշարային աղյուսակի առաջատարն է՝ 18 միավորով: «Բորուսիան» ունի 15 միավոր և երրորդ տեղում է:

Գերմանիայի առաջնություն, 7-րդ տուր

«Բորուսիա» - «Բավարիա»՝ 2:3 (տեսանյութ)

Մարկո Ռոյս, 45, Էրլինգ Հոլանդ, 83 - Դավիդ Ալաբա, 45+4, Ռոբերտ Լևանդովսկի, 48, Լերոյ Սանե, 80

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով