17:23  ,  7 նոյեմբերի, 2020

Հայաստանի Գավաթ. «Արարատը» դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի պատասխան խաղում Երևանի «Արարատը» հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթանակ տարավ «Սևանի» նկատմամբ և դուրս եկավ մրցաշարի քառորդ եզրափակիչ:

«Արարատի» կազմից դուբլ ձևակերպեց Կոտ դ՛Իվուարը ներկայացնող պաշտպան Մորի Կոնեն, գոլի հեղինակ է դարձել Էդգար Մալաքյանը: «Սևանի» միակ գոլը խփել է Մհեր Սահակյանը:

Առաջին խաղում ևս «Արարատը» հաղթանակ էր տարել 3:0 հաշվով:

Հայաստանի Գավաթի քառորդ եզրափակիչի զույգերը կորոշվեն վիճակահանությամբ: Գործող գավաթակիր «Նոան» և Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» պայքարի մեջ կմտնեն քառորդ եզրափակիչից: 

Հայաստանի Գավաթ, 1/8 եզրափակիչ, պատասխան հանդիպում

«Սևան» - «Արարատ»՝ 1:3

Մհեր Սահակյան, 83 - Մորի Կոնե, 8, 69 (11մ), Էդգար Մալաքյան, 79

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում