16:50  ,  7 նոյեմբերի, 2020

Հայաստանի Գավաթ. «Ալաշկերտը» դուրս թողեց «Շիրակին»

Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի պատասխան խաղում Երեւանի «Ալաշկերտը» տանը 1:0 հաշվով հաղթեց Գյումրիի «Շիրակին» և դուրս եկավ հաջորդ փուլ։ Խաղի միակ գոլը 81-րդ րոպեին խփեց սերբ հարձակվող Ալեքսանդր Գլիշիչը: Դաշտի տերերի բրազիլացի հարձակվող Տիագո Գալվաոն առաջին խաղակեսում չկարողացավ անվրեպ իրացնել 11 մետրանոց հարվածը:

Գյումրիում տեղի ունեցած առաջին խաղում ևս «Ալաշկերտը» հասել էր հաղթանակի (2:1):

Հայաստանի Գավաթի քառորդ եզրափակիչի զույգերը կորոշվեն վիճակահանությամբ: Գործող գավաթակիր «Նոան» և Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» պայքարի մեջ կմտնեն քառորդ եզրափակիչից: 

Հայաստանի Գավաթ, 1/8 եզրափակիչ, պատասխան հանդիպում

«Ալաշկերտ» - «Շիրակ»՝ 1:0 (առաջին խաղ՝ 2:1)

Ալեքսանդր Գլիշիչ, 81

Չիրացված 11 մետրանոց՝ Տիագո Գալվաո, 24 («Ալաշկերտ»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում