13:41  ,  7 նոյեմբերի, 2020

Միհրան Հարությունյան. Հպարտ եմ իմ ազգով

Ռիո-2016 Օլիմպիական խաղերի հունահռոմեական ըմբշամարտի փոխչեմպիոն, MMA-ի մարտիկ Միհրան Հարությունյանը տեսանյութ է հրապարակել Շուշիից:

«Անհաշտ ոգի, պատիվ, խիզախություն: Հպարտ եմ իմ ազգով»,- Ինստագրամում հրապարակված տեսանյութին կից գրել է 31-ամյա մարզիկը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին ռուսական WarGonzo հաղորդման ռուս վիդեոբլոգեր Սեմյոն Պեգովը տեսանյութ էր հրապարակել Շուշիի համար մղվող մարտերից։ Տեսանյութում երեւում է՝ ինչպես է պաշտպանության բանակը Քարին Տակի մոտ տարածքը մաքրում դիվերսիոն խմբերից:  Մարտերի ժամանակ Սեմյոն Պեգովի հետ Քարին Տակում էին նաեւ սպորտային մեկնաբան Կարեն Գիլոյանն ու Ռիո-2016 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, MMA մարտիկ Միհրան Հարությունյանը, որոնք նույնպես հայտնվել էին կրակի տակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում