10:33  ,  7 նոյեմբերի, 2020

Կանտեր․ Ֆաշիստ Էրդողանի ռեժիմն աշխարհի ամենամեծ ահաբեկչական կազմակերպություններից մեկն է (ծաղրանկար)

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի աստղ, «Բոստոն Սելթիկսի» խաղացող Էնես Կանտերը դարձյալ քննադատել է Թուրքիայի նախագահ Էրդողանին։

«Բռնապետ Էրդողանի ռեժիմն աշխարհի ամենամեծ ահաբեկչական կազմակերպություններից մեկն է»,- գրել է Կանտերը Թվիթերում։

Մեկ շաբաթ առաջ Կանտերը գրել էր, որ Էրդողանն ահաբեկչության նոր դեմքն է․

«Ահաբեկչությունն ունի նոր դեմ։ 10 տարում 31 հակամարտություն 10 երկրների (Հունաստան, Ռուսաստան, Կիպրոս, Սիրիա, Լիբիա, Իրաք, Հայաստան, Ֆրանսիա, Սաուդյան Արաբիա, քրդեր) հետ։

Աշխարհը պետք է հասկանա, որ Էրդողանի ռեժիմն է այդ հակամարտությունների հեղինակը, Թուրքիան չէ։ Եկեք կանգնեցնենք այս բռնակալությունը եւ կառուցենք խաղաղ աշխարհ»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում