00:40  ,  7 նոյեմբերի, 2020

Փարիզ. Նադալը դուրս եկավ կիսաեզրափակիչ

Աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալը դուրս եկավ Փարիզում անցկացվող «Մասթերս» շարքի մրցաշարի կիսաեզրափակիչ:

Քառորդ եզրափակիչում իսպանացի թենիսիստը 3 սեթում ուժեղ գտնվեց իր հայրենակից Պաբլո Կարենյո Բուստայից՝ 4:6, 7:5, 6:1: Մրցախաղը տևեց 2 ժամ 15 րոպե:

Եզրափակիչի ուղեգիրը Նադալը կվիճարկի Ստեն Վավրինկա (Շվեյցարիա) – Ալեքսանդր Զվերև (Գերմանիա) զույգի հաղթողի հետ: Կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել են ռուս Դանիիլ Մեդվեդևը և կանադացի Միլոշ Ռաոնիչը:

Հիշեցնենք, որ Փարիզի մրցաշարի առաջին մրցախաղում 34-ամյա Նադալը 1000-րդ հաղթանակն էր տարել կարիերայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում