20:30  ,  6 նոյեմբերի, 2020

Վիտալի Կլիչկոն վերընտրվել է Կիևի քաղաքապետի պաշտոնում

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում WBC եւ WBO վարկածներով աշխարհի նախկին չեմպիոն Վիտալի Կլիչկոն վերընտրվել է Կիևի քաղաքապետի պաշտոնում, հաղորդում է «РБК-Украина»-ն:

Ընտրությունների առաջին փուլում ուկրաինացի նախկին բռնցքամարտիկը ստացել է ձայների կեսից ավելին (50,52 տոկոս): Երկրորդ տեղում Ալեքսանդր Պոպովն է, որը հավաքել է 9,5 տոկոս ձայն:

Հիշեցնենք, որ Վիտալի Կլիչկոն Կիևի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում է 2014 թվականից: Նա բռնցքամարտիկի կարիերան ավարտել էր 2013-ի դեկտեմբերին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում