20:09  ,  6 նոյեմբերի, 2020

Չեմպիոնների լիգա. 20-ամյա Սուլեյմանովը՝ շաբաթվա լավագույն գոլի հեղինակ

Ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Մոգամեդ Սուլեյմանովը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երրորդ տուրի լավագույն գոլի հեղինակ, hաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Լավագույնն է ճանաչվել 20-ամյա ռուս ֆուտբոլիստի տուգանային հարվածով խփած գոլն իսպանական «Սևիլիայի» դեմ արտագնա խաղում (2:3):

Շաբաթվա լավագույն գոլի մրցանակին հավակնում էին նաև Լաուտարո Մարտինեսը («Ինտեր»), Լուիս Դիասը («Պորտու») և Ալեսան Պլեան («Բորուսիա Մ.»):

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երրորդ տուրի լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել անգլիական «Լիվերպուլի» պորտուգալացի հարձակվող Դիեգու Ժոտան, որը հեթ-տրիկի հեղինակ էր դարձել իտալական «Ատալանտայի» դեմ արտագնա խաղում (5:0):

View this post on Instagram

Best goal scored on Matchday 3?  #UCLGOTW @nissansports

A post shared by UEFA Champions League (@championsleague) on

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում