17:50  ,  6 նոյեմբերի, 2020

Խոակին Կապառոսը հրապարակեց Հայաստանի հավաքականի ընդլայնված կազմը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է թիմի ընդլայնված կազմը, որը կնախապատրաստվի Վրաստանի (նոյեմբերի 15-ին, Թբիլիսիի) ու Հյուսիսային Մակեդոնիայի (նոյեմբերի 18-ին, Նիկոսիա) դեմ Ազգերի լիգայի C դիվիոզիոնի երկրորդ խմբի վերջին 2 խաղերին, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Թիմն առաջիկա հանդիպումներին կսկսի նախապատրաստվել նոյեմբերի 10-ից ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում: 

Խոակին Կապառոսը 2 հանդիպումներին նախապատրաստվելու համար հրավիրել է 27 ֆուտբոլիստների: Առաջին անգամ հավաքական են հրավիրվել «Ուրարտուի» կիսապաշտպան Հակոբ Հակոբյանը և «Փյունիկի» պաշտպան Ռոբերտ Հակոբյանը: Երկարատև դադարից հետո հավաքական է հրավիրվել «Արարատի» կիսապաշտպան Աղվան Պապիկյանը: Այս տարի առաջին անգամ հավաքականին կմիանա նաև գերմանական «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը, որը վնասվածքից վերականգնվելուց հետո վերջերս է վերադարձել խաղադաշտ:

Դարպասապահներ

Դավիթ Յուրչենկո - «Շախտյոր» (Կարագանդա, Ղազախստան)

Անատոլի Այվազով - «Ուրարտու»

Արսեն Բեգլարյան - «Ուրարտու»

Պաշտպաններ

Հովհաննես Համբարձումյան - «Անորտոսիս» (Կիպրոս)

Կամո Հովհաննիսյան - «Կայրաթ» (Ղազախստան)

Արման Հովհաննիսյան - «Տոբոլ» (Ղազախստան)

Վարազդատ Հարոյան - «Տամբով» (Ռուսաստան)

Անդրե Կալիսիր - «Գյոտեբորգ» (Շվեդիա)

Տարոն Ոսկանյան - «Ալաշկերտ»

Սերոբ Գրիգորյան - «Փյունիկ»

Ռոբերտ Հակոբյան - «Փյունիկ»

Հայկ Իշխանյան - «Գանձասար-Կապան»

Անդրանիկ Ոսկանյան - «Վան»

Կիսապաշտպաններ

Էդգար Բաբայան - «Հոբրո» (Դանիա)

Հենրիխ Մխիթարյան - «Ռոմա» (Իտալիա)

Գևորգ Ղազարյան - «ԱԵԼ» (Լիմասոլ, Կիպրոս)

Արշակ Կորյան - «Խիմկի» (Ռուսաստան)

Տիգրան Բարսեղյան - «Աստանա» (Ղազախստան)

Վահան Բիչախչյան - «Ժիլինա» (Սլովակիա)

Արտակ Գրիգորյան - «Ալաշկերտ»

Անգուլո Վբեյմար - «Գանձասար-Կապան»

Հակոբ Հակոբյան - «Ուրարտու»

Սոլոմոն Ուդո - «Արարատ»

Կարեն Մուրադյան - «Արարատ»

Աղվան Պապիկյան - «Արարատ»

Հարձակվողներ

Ալեքսանդր Կարապետյան - «Տամբով» (Ռուսաստան)

Սարգիս Ադամյան - «Հոֆենհայմ» (Գերմանիա) 

Ռուսական «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը հավաքականին չի միանա վնասվածքի պատճառով, իսկ արգենտինական «Ուրականի» հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը չի միանա թիմին, քանի որ Արգենտինա վերադառնալուց հետո ստիպված կլինի անցնել երկշաբաթյա կարանտին: Կորոնավիրուսի թեստերի անցկացումից հետո, կախված պատասխաններից, ֆուտբոլիստների ցանկում հնարավոր են փոփոխություններ:  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով