18:05  ,  6 նոյեմբերի, 2020

Bellator. Գեորգի Կարախանյանը հաղթանակը նվիրել է Արցախին

Խառը մենամարտերում (ММА) հանդես եկող Գեորգի Կարախանյանը Bellator 251 մրցաշարում միավորներով հաղթել է ամերիկացի Բրյուս Լոգանին:

Հայ մարտիկը հաղթանակը նվիրել է Արցախին: «Արցախը մերն է: Բոլոր հայերի համար»,- հաղթանակից հետո ասել է Գեորգի Կարախանյանը, որը մենամարտից հետո ութանկյուն է դուրս եկել Հայաստանի դրոշով:

Գեորգի Կարախանյանը խառը մենամարտերում անցկացրել է 42 մենամարտ, որոնից 30-ում հաղթել է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում