23:45  ,  6 նոյեմբերի, 2020

Եվրոպայի լիգա. Ինչպես «Վիլյառեալը» մեկ ժամում կարգի բերեց ջրի տակ մնացած խաղադաշտը (ֆոտո)

Իսպանական «Վիլյառեալի» ու Թել Ավիվի «Մաքաբիի» միջև ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի երրորդ տուրի հանդիպումը 1 ժամ 10 րոպե ուշացումով է սկսվել հորդառատ անձրևի պատճառով:

Հանդիպումից առաջ Վիլյառեալ քաղաքում ամենաուժեղ անձրևներից մեկն է տեղացել վերջին 40 տարում: Մոտ կես ժամում 1 քմ հատվածում հավաքվել է 60 լիտր ջուր: Ջրահեռացման համակարգերի ու ստադիոնի աշխատակիցների գործադրած ջանքերի շնորհիվ հաջողվել է կարգի բերել խաղադաշտը, ինչից հետո ընդունվել է խաղն անցկացնելու որոշում:

Հիշեցնենք, որ այդ խաղում «Վիլյառեալը» տնային հաղթանակ էր տարել 4:0 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում