01:23  ,  6 նոյեմբերի, 2020

Մխիթարյան. Եվրոպայի լիգայի ամենաարագ գոլը՝ Հայաստանից (ֆոտո)

Իտալական «Ռոմայի» և Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է Եվրոպայի լիգայի խմբային փուլի երրորդ տուրի՝ «Կլուժի» դեմ խաղում տարած հաղթանակը:

«Արդյունավետ երեկո «Ռոմայի» համար: Եվրոպայի լիգայի ամենաարագ գոլը՝ Հայաստանից: Այժմ պետք է կենտրոնանալ կիրակի օրվա՝ «Ջենոայի» հետ հանդիպման վրա»,- գրել է Մխիթարյանը Ինստագրամի իր պաշտոնական էջում:

Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի A խմբում իտալական «Ռոման» տանը ուժերը չափեց «Կլուժի» հետ և հաղթանակ տարավ 5:0 հաշվով: Հանդիպման հաշիվն առաջին րոպեին բացեց Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը:

Prolific AS Roma night! Fastest #UEL goal made in #Armenia now focus on Sunday #GenoaRoma #SerieA #ASRoma

Posted by Henrikh Mkhitaryan on Thursday, November 5, 2020

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում