21:06  ,  5 նոյեմբերի, 2020

Դիմիտրի Գունկոն՝ «Նոայի» գլխավոր մարզիչ

Ռուսական «Խիմկիի» նախկին գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն կգլխավորի Երևանի «Նոան», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

44-ամյա ռուս մասնագետը սեպտեմբերին էր հեռացվել «Խիմկիի» գլխավոր մարզիչի պաշտոնից, որը զբաղեցնում էր այս տարվա օգոստոսից: Գունկոն երկար տարիներ աշխատել է «Մոսկվայի» սպարտակի տարբեր տարիքային թիմերում:

Նոյեմբերի 5-ին Դմիտրի Գունկոն հանդիպել է «Նոա» ակումբի ֆուտբոլիսների ու աշխատակիցերի հետ, որից հետո տեղի է ունեցել «Նոայի» առաջին մարզումը նրա գլխավորությամբ։

Հիշեցնենք, որ «Նոայի» գլխավոր մարզիչի պաշտոնը թափուր է Իգոր Պիկուշչակի հեռանալուց հետո: Մոլդովացի մասնագետը վերջերս գլխավորել էր Ռուսաստանի առաջին դիվիզիոնում (Ֆուտբոլի ազգային լիգա) հանդես եկող Տոլյատիի «Ակրոնը»:

Իգոր Պիկուշչակը նախորդ մրցաշրջանից առաջ էր գլխավորել «Նոան», որը նրա գլխավորությամբ դարձավ Հայաստանի փոխչեմպիոն, գավաթակիր ու սուպերգավաթակիր: 37-ամյա մասնագետը նաև ճանաչվել էր Հայաստանի՝ 2019/2020 մրցաշրջանի լավագույն մարզիչ:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ․ Դիմիտրի Գունկոն՝ «Նոա» ակումբի նոր գլխավոր մարզիչ «Նոա»-ի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել է ռուսաստանցի...

Posted by FC Noah on Thursday, November 5, 2020

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում