14:33  ,  5 նոյեմբերի, 2020

A Սերիա. Մխիթարյանը լավագույնն է գոլային փոխանցումների ցուցանիշով

«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն Իտալիայի ընթացիկ առաջնությունում առաջատար է գոլային փոխանցումների ցուցանիշով:

A Սերիայի մեկնարկային 6 տուրերում Հայաստանի ազգային հավաքականի ավագը կատարել է 4 գոլային փոխանցում: Նրան հաջորդում են 6 ֆուտբոլիստներ, որոնք այս մրցաշրջանում կատարել են 3-ական արդյունավետ փոխանցում:

Հիշեցնենք, որ Իտալիայի ընթացիկ առաջնությունում 31-ամյա Մխիթարյանն անցկացրել է 6 հանդիպում, գոլի հեղինակ դեռ չի դարձել: Իտալիայի նախորդ առաջնությունում նա մասնակցել էր 22 խաղի՝ դառնալով 9 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում