11:46  ,  5 նոյեմբերի, 2020

Չեմպիոնների լիգա. Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի թեկնածուները և գոլերը (ֆոտո)

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երրորդ տուրի լավագույն ֆուտբոլիստի 4 թեկնածուներին:

Լավագույնի կոչման համար կպայքարեն Ալեսան Պլեան («Բորուսիա Մ.»), Դիեգու Ժոտան («Լիվերպուլ»), Էրլինգ Հոլանդը («Բորուսիա Դ.») և Յուսեֆ Էլ-Նենին («Սևիլիա»):

Շաբաթվա լավագույն գոլի մրցանակին հավակնում են Լաուտարո Մարտինեսը («Ինտեր»), Լուիս Դիասը («Պորտու»), Մագոմեդ Սուլեյմանովը («Կրասնոդար») և Ալեսան Պլեան («Բորուսիա Մ.»):

Հաղթողները հայտնի կդառնան ՈւԵՖԱ-ի կայքում անցկացվող քվեարկության արդյունքում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում