00:34  ,  5 նոյեմբերի, 2020

Ռաֆայել Նադալի 1000-րդ հաղթանակը (ֆոտո)

Աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալը հաղթանակով մեկնարկեց Փարիզում անցկացվող «Մասթերս» շարքի մրցաշարում:

Երկրորդ շրջանում իսպանացի թենիսիստը 3 սեթում հաղթեց իր հայրենակից Ֆելիսիանո Լոպեսին՝ 4:6, 7:6, 6:4: Մրցախաղը տևեց 2 ժամ 30 րոպե:

Դա 34-ամյա Նադալի 1000-րդ հաղթանակն էր կարիերայում, հաղորդում է ATP-ի մամուլի ծառայությունը:

Փարիզի մրցաշարի 1/8 եզրափակիչում իսպանացու մրցակիցը կլինի ավստրալացի Ջորդան Թոմփսոնը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում