13:50  ,  5 նոյեմբերի, 2020

Սերենա Ուիլյամսի 3-ամյա դուստրը կհաճախի թենիսի. Մարզիչը չգիտի, թե ով է երեխայի մայրը

Աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսն իր 3-ամյա դուստր Օլիմպիային գրանցել է թենիսի մարզումների: Ամերիկացի թենիսիստուհին խոստովանել է, որ մարզիչը չգիտի, թե ով է երեխայի մայրը:

«Օլիմպիային գրանցել եմ թենիսի դասերի: Ես նրան թենիսի դասեր չեմ տալիս, այլ տարել եմ այլ մարզիչի մոտ: Սակայն այդ կինը նույնիսկ գաղափար չունի, որ Օլիմպիան իմ դուստրն է: Տեսնենք, թե ինչպես կստացվի: Ես նման չեմ չափազանց հոգատար մոր, ինչ էլ որ չասի Ալեքսիսը»,- Սերենա Ուիլյամսի խոսքը մեջբերում է Tennis World-ը:

Հիշեցնենք, որ Սերենա Ուիլյամսի ամուսինն ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում