17:51  ,  4 նոյեմբերի, 2020

Կանանց Չեմպիոնների լիգա. «Ալաշկերտը» լքեց պայքարը

Ֆուտբոլի կանանց Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» չկարողացավ հաղթահարել Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի արգելքը:

Հայկական ակումբը մեկխաղյա դիմակայությունում հյուրընկալվեց ուկրաինական «Խարկով-2»-ին և պարտվեց 0:9 հաշվով: Դաշտի տերերը 3 գոլ խփեցին առաջին խաղակեսում, ևս վեցը՝ երկրորդում:

«Խարկով-2»-ն Ուկրաինայի գործող չեմպիոնն է: Թիմը 3 անգամ է նվաճել երկրի չեմպիոնի տիտղոսը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում