01:55  ,  4 նոյեմբերի, 2020

ՉԼ. «Բավարիայի», «Ռեալի», «Մանչեսթեր Սիթիի» ու «Լիվերպուլի» հաղթանակները (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում տեղի են ունեցել A, B, C և D խմբերի հանդիպումները:

A խմբում Մյունխենի «Բավարիան» հաղթանակ է տարել ավստրիական «Զալցբուրգի» դեմ խաղում: Հանդիպումն ավարտվել է 6:2 հաշվով: «Բավարիայի» կազմից գոլերի հեղինակ են դարձել Ռոբերտ Լևանդովսկին, Ժերոմ Բոատենգը, Լերոյ Սանեն, Լուկաս Էրնանդեսը, ինքնագոլի հեղինակ է դարձել մրցակցի ֆուտբոլիստ Ռասմուս Կրիստենսենը: «Զալցբուրգի» կազմից գոլեր են հեղինակել Մերգիմ Բերիշան և Մասայա Օկուգավան:

B խմբում «Ռեալ Մադրիդ» - «Ինտեր» հանդիպումն ավարտվել է 3:2 հաշվով: Արքայական ակումբի կազմից գոլերի հեղինակ են դարձել Քարիմ Բենզեման, Սերխիո Ռամոսն ու Ռոդրիգոն: «Ինտերի» կազմից գոլեր են խփել Լաուտարո Մարտինեսն ու Իվան Պերիշիչը:

C խմբում «Մանչեսթեր Սիթին» 3:0 հաշվով հաղթել է հունական «Օլիմպիակոսին»: Մանչեսթերյան թիմի կազմից գոլերի հեղինակ են դարձել Ֆերան Տորեսը, Գաբրիել Ժեզուսը և Ժոաու Կանսելուն: Խմբի մյուս խաղում «Պորտուն» 3:0 հաշվով հաղթել է «Մարսելին»:

D խմբում «Լիվերպուլը» 5:0 հաշվով պարտության է մատնել «Ատալանտային»: Հեթ-տրիկի հեղինակ է դարձել Դիոգու Ժոտան, գոլեր են խփել նաև Մոհամեդ Սալահն ու Սադիո Մանեն: Խմբի մյուս խաղում «Այաքսը» 2:1 հաշվով հաղթել է դանիական «Միտյուլանդին»:

Չեմպիոնների լիգա, երրորդ տուր

A խումբ

«Զալցբուրգ» (Ավստրիա) - «Բավարիա» (Գերմանիա)՝ 2:6

Մարգիմ Բերիշա, 4, Մասայա Օկուգավա, 66 - Ռոբերտ Լևանդովսկի, 21 (11մ), 88, Ռասմուս Կրիստենսեն (ինքնագոլ), Ժերոմ Բոատենգ, 79, Լերոյ Սանե, 83, Լուկաս Էրնանդես, 90+2

B խումբ

«Ռեալ» (Իսպանիա) - «Ինտեր» (Իտալիա)՝ 3:2 (տեսանյութ)

Քարիմ Բենզեմա, 25, Սերխիո Ռամոս, 33, Ռոդրիգո, 80 - Լաուտարո Մարտինես, 35, Իվան Պերիշիչ, 68

C խումբ 

«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) - «Օլիմպիակոս» (Հունաստան)՝ 3:0

Ֆերան Տորես, 12, Գաբրիել Ժեզուս, 81, Ժոաու Կանսելու, 90

«Պորտու» (Պորտուգալիա) - «Մարսել» (Ֆրանսիա)՝ 3:0 (տեսանյութ)

Մուսա Մարեգա, 4, Սերժիու Օլիվեյրա, 28, Լուիս Դիաս, 69

D խումբ

«Ատալանտա» (Իտալիա) - «Լիվերպուլ» (Անգլիա)՝ 0:5 (տեսանյութ)

Դիոգու Ժոտա, 16, 33, 54, Մոհամեդ Սալահ, 47, Սադիո Մանե, 49

«Միդտյուլանդ» (Դանիա) - «Այաքս» (Հոլանդիա)՝ 1:2

Անդերս Դրայեր, 18 - Անտոնի, 1, Դուշան Տադիչ, 13

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում