23:48  ,  3 նոյեմբերի, 2020

ՉԼ. «Բորուսիա Մյոնխենգլադբախը» հաղթեց «Շախտյորին», «Աթլետիկոն» միավորներ կորցրեց (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» հյուրընկալվել էր ռուսական «Լոկոմոտիվին», իսկ Դոնեցկի «Շախտյորն» ընդունել էր Մյոնխենգլադբախի «Բորուսիային»:

«Լոկոմոտիվ» - «Աթլետիկո» հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 1:1 հաշվով: «Աթլետիկոյի» կազմից գոլի հեղինակ դարձավ ուրուգվայցի պաշտպան Խոսե Խիմենեսը, իսկ «Լոկոմոտիվի» գոլը 11 մետրանոցից խփել է ռուս կիսապաշտպան Անտոն Միրանչուկը:

«Բորուսիան» հյուրընկալվելիս 6:0 հաշվով հաղթել է «Շախտյորին»: Հեթ-տրիկի հեղինակ է դարձել ֆրանսիացի հարձակվող Ալասան Պլեան, գոլեր են հեղինակել նաև ալժիրցի պաշտպան Ռեմե Բենսեբաինին և գերմանացի կիսապաշտպան Լարս Շտինդլը: Ինքնագոլի հեղինակ է դարձել ուկրաինացի պաշտպան Վալերի Բոնդարը:

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, երրորդ տուր

A խումբ

«Լոկոմոտիվ» (Ռուսաստան) - «Աթլետիկո» (Իսպանիա)՝ 1:1 (տեսանյութ)

Անտոն Միրանչուկ, 25 (11մ) - Խոսե Խիմենես, 18

B խումբ

«Շախտյոր» (Ուկրաինա) - «Բորուսիա Մյոնխենգլադբախ» (Գերմանիա)՝ 0:6 (տեսանյութ)

Ալասան Պլեա, 8, 26, 78, Վալերի Բոնդար, 17 (ինքնագոլ), Ռեմե Բենսեբաինի, 44, Լարս Շտինդլ, 65, 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում