19:43  ,  3 նոյեմբերի, 2020

Ֆուտզալի Հայաստանի և Բուլղարիայի հավաքականների միջև հանդիպումները կրկին հետաձգվել են

Ֆուտզալի Հայաստանի և Բուլղարիայի հավաքականների հանդիպումները կրկին հետաձգվել են և կկայանան դեկտեմբերին, տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

«Հոկտեմբերի 28-ին տեղեկացրել էինքոր Հայաստանի և Բուլղարիայի հավաքականների միջև հանդիպումները կկայանան Բուլղարիայի Վառնա քաղաքում՝ նոյեմբերի 5-ին և 8-ին:

Հաշվի առնելով ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների և մարզչական շտաբի մի քանի անդամների՝ կորոնավիրուսի թեստերի դրական պատասխանները՝ ՀՖՖ նախաձեռնությամբ և ՈՒԵՖԱ-ի, Բուլղարիայի, ինչպես նաև խմբային փուլում հանդես գալու իրավունք ունեցող երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի, Վրաստանի ֆեդերացիաների համաձայնությամբ (խմբային փուլի Ռուսաստան-Հայաստան/Բուլղարիա հանդիպումը պետք է կայանար դեկտեմբերի 8-ին), փլեյ-օֆֆ փուլի Հայաստան-Բուլղարիա հանդիպումները կկայանան Վառնայում՝ դեկտեմբերի 6-ին և 9-ին»,- ասված է ՀՖՖ տարածած հայտարարության մեջ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում