18:01  ,  3 նոյեմբերի, 2020

Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը տեղի կունենա Կիպրոսում

Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականները նոյեմբերին նախատեսված տնային հանդիպումները կանցկացնեն Կիպրոսում, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի C լիգայի երկրորդ խմբի վերջին տուրի Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 18-ին՝ Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի GSP մարզադաշտում: Հանդիպման սկիզբը՝ տեղական ժամանակով 19:00-ին (Երևանի ժամանակով՝ 21:00):

Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2021 թ. առաջնության ընտրական փուլի վերջին տուրերի՝ Հայաստանի հավաքականի մասնակցությամբ հանդիպումները նույնպես տեղի կունենան Կիպրոսում՝ Լառնակա քաղաքի «Անտոնիս Պապադոպուլոս» մարզադաշտում: 

Հայաստան-Շվեդիա հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 13-ին՝ տեղական ժամանակով 17:00-ին (Երևանի ժամանակով՝ 19:00-ին), իսկ Հայաստան-Իսլանդիա հանդիպումը՝ նոյեմբերի 18-ին՝ տեղական ժամանակով 18:30-ին (Երևանի ժամանակով՝ 20:30-ին):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում