19:11  ,  3 նոյեմբերի, 2020

Հարի Քեյնը՝ Պրեմիեր լիգայի պատմության լավագույն ռմբարկուների տասնյակում

Լոնդոնի «Տոտենհեմի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնը, գոլի հեղինակ դառնալով «Բրայթոնի» դեմ Անգլիայի առաջնության 7-րդ տուրի խաղում, Պրեմիեր լիգայում գոլերի քանակը հասցրել է 149-ի:

27-ամյա անգլիացին հավասարվել է Պրեմիեր լիգայի պատմության լավագույն ռմբարկուների ցուցակում 10-րդ տեղը զբաղեցնող Լես Ֆերդինանդին: Քեյնի առաջիկա մրցակիցն է Մայքլ Օուենը, որը դարձել է 150 գոլի հեղինակ, իսկ ցուցակը 260 գոլով գլխավորում է անգլիացի լեգենդար հարձակվող Ալան Շիրերը:

Պրեմիեր լիգայի պատմության լավագույն ռմբարկուների տասնյակում միայն Հարի Քեյնը և «Մանչեսթեր Սիթիի» արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն են գործող ֆուտբոլիստներ:

Պրեմիեր լիգայի պատմության լավագույն ռմբարկուները

  1. Ալան Շիրեր- 260 գոլ
    2. Ուեյն Ռունի - 208
    3. Էնդի Քոուլ - 187
    4. Սերխիո Ագուերո - 180
    5. Ֆրենկ Լեմպարդ - 177
    6. Թյերի Անրի - 175
    7. Ռոբի Ֆաուլեր - 163
    8. Ջերմեյն Դեֆո - 162
    9. Մայքլ Օուեն - 150
    10. Հարի Քեյն և Լես Ֆերդինանդ - 149-ական

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով