13:05  ,  3 նոյեմբերի, 2020

Փարիզ. Կարեն Խաչանովը պարտվել է մեկնարկում

Ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը չի կարողացել հաղթահարել Փարիզում անցկացվող «Մասթերս» շարքի մրցաշարի առաջին շրջանի արգելքը:

Մեկնարկային մրցախաղում հայ մարզիկը մրցել է իսպանացի Ալեխանդրո Դավիդովիչ Ֆոկինայի հետ և պարտվել 3 սեթում՝ 3:6, 6:2, 2:6: Թենիսիստները կորտում անցկացրել են 1 ժամ 47 րոպե:

Երկրորդ շրջանում Ֆոկինայի մրցակիցը կլինի ֆրանսիացի Բենժամին Բոնզին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում