00:06  ,  3 նոյեմբերի, 2020

«Այաքսի» 11 ֆուտբոլիստների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել Չեմպիոնների լիգայի խաղից առաջ

Ամստերդամի «Այաքսի» 11 ֆուտբոլիստների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել դանիական «Միտյուլանդի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի հանդիպումից առաջ, հաղորդում է RTL.de-ն:

Հոլանդական ակումբը Դանիա է մեկնել 17 ֆուտբոլիստով: Չի նշվում, թե «Այաքսի» որ խաղացողներն են վարակվել կորոնավիրուսով: «Այաքսի» կազմում մնացել է միայն մեկ դարպասապահ՝ Կյել Սհապենը, որը ոչ մի հանդիպում չի անցկացրել գլխավոր թիմում:

«Միտյուլանդ» - «Այաքս» հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 3-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում