22:41  ,  2 նոյեմբերի, 2020

Արտյոմ Օգանեսյանը հաղթանակը նվիրել է Հայաստանին ու Արցախին

Մինսկում տեղի ունեցած Kold Wars II պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում ռուսաստանցի Արտյոմ Օգանեսյանը տեխնիկական նոկաուտով հաղթել է ղազախ Ալեքսանդր Ժուրավսկուն: Մենամարտն անցկացվել է միջին քաշային կարգում (70,65 կգ) և ավարտվել 10-րդ ռաունդում:

Հայ բռնցքամարտիկը հաղթանակը նվիրել է Հայաստանին ու Արցախին:

21-ամյա Օգանեսյանը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 12-րդ մենամարտը և տարել 12-րդ հաղթանակը (10-րդը նոկաուտով)

Արտյոմը ծնվել է Մոսկվայում: Նրան է պատկանում WBO Youth World չեմպիոնական գոտին: 2015-ին Օգանեսյանը դարձել է աշխարհի պատանեկան չեմպիոն: Նա մենամարտերում հանդես է գալիս «Արցախ» գրությամբ կիսավարտիքով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում