23:40  ,  2 նոյեմբերի, 2020

Առաջին խումբ. ԲԿՄԱ-ի 8-րդ անընդմեջ հաղթանակը

Ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի առաջնության 12-րդ տուրում առաջատար ԲԿՄԱ-ն սեփական խաղադաշտում 3 անպատասխան գնդակ է ուղարկել «Նորավանքի» դարպասը:

Ռաֆայել Նազարյանի գլխավորած թիմը տարել է 8-րդ անընդմեջ հաղթանակը և շարունակում է 100 տոկոսանոց ցուցանիշով գլխավորել մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում գտնվող «Վեստ Արմենիան» հետ է 6 միավոր:

Հայաստանի Առաջին խումբ, 12-րդ տուր

ԲԿՄԱ - «Նորավանք»՝ 3։0  

Կարեն Մուրադյան, 48, Պետրոս Մանուկյան, 54, Գրենիկ Պետրոսյան, 62

«Ուրարտու-2» - «Սևան»՝ 1։1

Ռուբեն Եսայան, 66 – Էդվինաս Կլոնիունաս, 80

«Արարատ- - «Ալաշկերտ-՝ 1։

Սերոժ Թիթիզյան, 37

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում