19:20  ,  2 նոյեմբերի, 2020

Տոտիի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

Հռոմի «Ռոմայի» լեգենդար ավագ Ֆրանչեսկո Տոտիի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, hաղորդում է TGCOM24-ը:

Վերջին օրերին 44-ամյա իտալացին ունեցել է բարձր ջերմություն, ինչից հետո հանձնել է կորոնավիրուսի թեստ, որի պատասխանը դրական է եղել: Տոտիի կին Իլարի Բլազին նույնպես կարող է վարակված լինել, սակայն իտալացի հաղորդավարուհին ախտանիշներ չունի:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ին  կորոնավիրուսի հետևանքով մահացել էր Տոտիի հայրը՝ Էնցո Տոտին, որը 76 տարեկան էր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում