20:10  ,  2 նոյեմբերի, 2020

Speed Chess Championship. Լևոն Արոնյանի առաջին մրցակիցը Յան Նեպոմնյաշչին է

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը և 20-ամյա գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը կմասնակցեն Chess.com կայքում անցկացվող Speed Chess Championship արագ շախմատի առցանց մրցաշարին:

1/8 եզրափակիչում Արոնյանը նոյեմբերի 11-ին ուժերը կչափի ռուս Յան Նեպոմնյաշչիի հետ: Հայկ Մարտիրոսյանը նույնպես պայքարը կսկսի 1/8 եզրափակիչից՝ մրցելով ԱՄՆ-ի ներկայացուցիչ Հիկարու Նակամուրայի հետ:

Մրցաշարին մասնակցում են 16 շախմատիստներ, այդ թվում՝ աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը, ԱՄՆ-ի ներկայացուցիչներ Ֆաբիանո Կարուանան ու Ուեսլի Սոն, ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը և այլք:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս