18:39  ,  2 նոյեմբերի, 2020

Հերթական վիճելի դրվագը Հայաստանի առաջնությունում

«Նոա» - «Ալաշկերտ» ֆուտբոլի Հայաստանի Պերմիեր լիգայի 11-րդ տուրի խաղում գրանցվել է հերթական մրցավարական սխալը:

Հանդիպման գլխավոր մրցավար Աշոտ Ղալթախչյանը 24-րդ րոպեին սխալմամբ է 11 մետրանոց հարված նշանակել «Նոայի» դարպասին: «Նոայի» ֆուտբոլիստները կանոնները խախտել են տուգանային հրապարակից դուրս, սակայն մրցավարը նշանակել է 11 մետրանոց հարված, որն անվրեպ էր իրացրել «Ալաշկերտի» սերբ հարձակվող Ալեքսանդր Գլիշիչը:

Հիշեցնենք, որ այդ խաղում «Ալաշկերտը» 2:1 հաշվով առավելության էր հասել առաջին խաղակեսում խփած գոլերի շնորհիվ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով