17:55  ,  2 նոյեմբերի, 2020

«Նոան» պարտվեց «Ալաշկերտին»

«Նոա» - «Ալաշկերտ» խաղով մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի առաջնության 11-րդ տուրը: «Ալաշկերտը» 2:1 հաշվով առավելության հասավ առաջին խաղակեսում խփած գոլերի շնորհիվ: Խաղի վերջնամասում Հայաստանի փոխչեմպիոնը կրճատեց հաշիվը, սակայն թվային առավելությունը ևս մեկ գոլի վերածել չհաջողվեց:

Այս հաղթանակից հետո Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը վաստակեց 12 միավոր և հավասարվեց երկրորդ տեղում գտնվող «Վանին»: «Նոան» 10 միավորով չորրորդն է:

Հայաստանի առաջնություն, 11-րդ տուր

«Նոա» - «Ալաշկերտ»՝ 1:2

Ալեշանդրե Օլիվեյրա, 86 – Ալեքսանդր Գլիշիչ, 25 (11մ), Դավիդ Դավիդյան, 45+1

Հեռացում՝ Գրիգոր Աղեկյան, 72 («Ալաշկերտ»)

Չիրացված 11 մետրանոց՝ Յուրի Գարեգինյան, 58 («Նոա»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով