17:09  ,  2 նոյեմբերի, 2020

Ռոջեր Ֆեդերերի նվաճումը

Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը յուրահատուկ նվաճման հեղինակ է դարձել:

39-ամյա Ֆեդերերը 1000-րդ շաբաթն է անցկացնում ATP-ի դասակարգման աղյուսակի առաջին քսանյակում, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը:

Աշխարհի չորրորդ ռակետն այդ ցուցանիշով բացարձակ առաջատար է: Երկրորդ ու երրորդ տեղերում կարիերան ավարտած թենիսիստներ Ջիմի Կոնորսն ու Անդրե Աղասին են՝ համապատասխանաբար 917 և 868 շաբաթ ցուցանիշներով:

Աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալը ATP-ի աղյուսակի առաջին քսանյակում է արդեն 792 շաբաթ, իսկ առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը՝ 706 շաբաթ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում