01:10  ,  2 նոյեմբերի, 2020

Քեյնի եւ Բեյլի գոլերը հաղթանակ բերեցին «Տոտենհեմին» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 7-րդ տուրում լոնդոնյան «Տոտենհեմը» տանը 2։1 հաշվով պարտության մատնեց «Բրայթոնին»։

Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմին հաղթանակ բերեցին անգլիացի հարձակվող Հարի Քեյնի եւ ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլի գոլերը։

Մադրիդի «Ռեալից» վերադառնալուց հետո Բեյլն առաջին գոլը խփեց անգլիական ակումբում։

«Տոտենհեմը» 14 միավորով բարձրացավ երկրորդ տեղ եւ 2 միավոր է հետ առաջատար «Լիվերպուլից»։ «Բրայթոնը» 16-րդն է՝ 5 միավոր։

Անգլիայի առաջնություն, 7-րդ տուր

«Տոտենհեմ» - «Բրայթոն»՝ 2։1 (տեսանյութ)

Հարի Քեյն, 13, 11մ, Գարեթ Բեյլ, 73 - Տարիկ Լամպտի, 56

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս