22:52  ,  1 նոյեմբերի, 2020

«Ռոման» հաղթեց, Մխիթարյանը կատարեց գոլային փոխանցում (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 6-րդ տուրում «Ռոման» տանը մրցեց «Ֆիորենտինայի» հետ։ Պորտուգալացի Պաուլու Ֆոնսեկայի գլխավորած թիմն առավելության հասավ 2։0 հաշվով։

Խաղի հաշիվը 12-րդ րոպեին բացեց իտալացի պաշտպան Լեոնարդո Սպինացոլան։ 70-րդ րոպեին դաշտի տերերի առավելությունը կրկնապատկեց իսպանացի հարձակվող Պեդրո Ռոդրիգեսը։ Գոլային փոխանցումը կատարեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որն անցկացրեց ամբողջ հանդիպումը։

«Ռոման» 11 միավորով հավասարվեց «Նապոլիին» ու «Ինտերին» եւ 7-րդ տեղում է։

Իտալիայի առաջնություն, 6-րդ տուր

«Ռոմա» - «Ֆիորենտինա»՝ 2։0 (տեսանյութ)

Լեոնարդո Սպինացոլա, 12, Պեդրո Ռոդրիգես, 70

Հեռացում՝  Լուկաս Մարտինես Կուարտա («Ֆիորենտինա»), 89

«Նապոլի» - «Սասուոլո»՝ 0։2 (տեսանյութ)

Մանուել Լոկատելի, 59, 11մ, Մաքսիմ Լոպես, 90+5

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում