20:54  ,  1 նոյեմբերի, 2020

«Ռեալ Սոսյեդադը» հաղթեց «Սելտային» եւ շրջանցեց «Ռեալին» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 8-րդ տուրում «Ռեալ Սոսյեդադը» Վիգոյում մրցեց տեղի «Սելտայի» հետ եւ հաղթանակ տարավ 4։1 հաշվով։

«Ռեալ Սոսյեդադը» 17 միավորով դարձյալ գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ Մեկ հանդիպում քիչ անցկացրած «Ռեալը» 16 միավորով երկրորդն է։ «Սելտան» 17-րդն է՝ 6 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 8-րդ տուր

«Սելտա» - «Ռեալ Սոսյեդադ»՝ 1։4 (տեսանյութ)

Յագո Ասպաս, 77, 11մ - Դավիդ Սիլվա, 24, Միկել Օյարսաբալ, 34, Վիլիան Ժոզե, 54, 81

Հեռացում՝  Խոսե Ֆոնտան («Սելտա»), 90+3, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում