20:08  ,  1 նոյեմբերի, 2020

«Էվերտոնը» պարտվեց եւ չկարողացավ հավասարվել առաջատարին (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 7-րդ տուրում Լիվերպուլի «Էվերտոնը» մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Նյուքասլի» հետ։ Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը պարտություն կրեց 1։2 հաշվով։

Դաշտի տերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ անգլիացի հարձակվող Կալում Ուիլսոնը։

«Էվերտոնը» երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց եւ 13 միավորով երկրորդ տեղում է։ Առաջատար «Լիվերպուլն» ունի 16 միավոր։

Անգլիայի առաջնություն, 7-րդ տուր

«Նյուքասլ» - «Էվերտոն»՝ 2։1 (տեսանյութ)

Կալում Ուիլսոն, 56, 11մ, 84 - Դոմինիկ Կալվերտ-Լյուին, 90+1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում