17:21  ,  1 նոյեմբերի, 2020

Իբրահիմովիչի գոլը հաղթանակ բերեց առաջատար «Միլանին» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 6-րդ տուրում առաջատար «Միլանը» հյուրընկալվեց «Ուդինեզեին» եւ առավելության հասավ 2։1 հաշվով։

Հաղթական գոլը 83-րդ րոպեին խփեց 39-ամյա շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը։

«Միլանը» 16 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ երկրորդ տեղում ընթացող «Ատալանտայի» նկատմամբ ունի 4 միավորի առավելություն։ «Ուդինեզեն» 18-րդն է՝ 3 միավոր։

Իտալիայի առաջնություն, 6-րդ տուր

«Ուդինեզե» - «Միլան»՝ 1։2 (տեսանյութ)

Ռոդրիգո Դե Պաուլ, 48, 11մ - Ֆրանկ Կեսիե, 18, Զլատան Իբրահիմովիչ, 83

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում