16:08  ,  1 նոյեմբերի, 2020

Արթուր Ալեքսանյանը միջազգային հանրությանը կոչ է անում ճանաչել Արցախի անկախությունը (ֆոտո)

Հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի եռակի, Եվրոպայի հնգակի, Օլիմպիական եւ Եվրոպական խաղերի չեմպիոն, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈւՆԻՍԵՖ) դեսպան Արթուր Ալեքսանյանը միջազգային հանրությանը կոչ է արել ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը։

«Մենք նույնն ենք, մենք Արցախ ենք։ Ճանաչո՞ւմ ես ինձ։ Ճանաչի՛ր Արցախը»։

View this post on Instagram

A post shared by Artur Aleksanyan (@arturaleksanyan_) on

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի զինված ուժերը Թուրքիայի եւ վարձկան-ահաբեկիչների աջակցությամբ, կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի գործող նորմերը եւ հակամարտության լուծման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, օգտագործելով հրթիռահրետանային միջոցներ եւ ավիացիա, շփման գծի ամբողջ երկայնքով անցել են հարձակման՝ թիրախավորելով Արցախի Պաշտպանության բանակի մարտական դիրքերը, խաղաղ բնակավայրեր, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, Շուշին, շրջկենտրոններ: Կողմերը 3 անգամ համաձայնության են հասել հումանիտար հրադադարի վերաբերյալ, սակայն այն չի պահպանվում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում