11:14  ,  1 նոյեմբերի, 2020

Պրիմերա․ «Բարսելոնայի» վատագույն մեկնարկը 18 տարում

Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնան» 18 տարում վատագույն ցուցանիշն է գրանցել Պրիմերայի առաջին 6 խաղերի արդյունքում։

8-րդ տուրում հոլանդացի Ռոնալդ Կումանի գլխավորած թիմը հյուրընկալվելիս 1։1 հաշվով խաղաց «Ալավեսի» հետ։

6 խաղում «Բարսելոնան» վաստակել է 8 միավոր եւ 12-րդ տեղում է։

Նախորդ անգամ կատալոնական թիմն այսքան վատ մեկնարկել էր 2002-2003 թվականների մրցաշրջանում հոլանդացի Լուի վան Գալի ղեկավարությամբ։

Հաջորդ տուրում «Բարսելոնան» կմրցի «Բետիսի» հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում