01:53  ,  1 նոյեմբերի, 2020

ՊՍԺ-ի հաղթանակը (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 9-րդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն հյուրընկալվել էր «Նանտին»: 

Գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմն իսպանացի կիսապաշտպաններ Անդեր Էրերայի, Պաբլո Սարաբիայի և ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի գոլերի շնորհիվ հաղթանակ տարավ 3:0 հաշվով:

Լիգա 1-ի 9-րդ տուրից հետո ՊՍԺ-ն մրցաշարային աղյուսակի առաջատարն է՝ 21 միավորով: «Նանտը» ունի 8 միավոր և 15-րդ տեղում է:

Ֆրանսիայի առաջնություն, 9-րդ տուր

«Նանտ» - ՊՍԺ՝ 0:3 (տեսանյութ)

Անդեր Էրերա, 47, Կիլիան Մբապե, 65 (11մ), Պաբլո Սարաբիա, 88

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով