01:53  ,  1 նոյեմբերի, 2020

«Բարսելոնան» միավորներ կորցրեց (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 8-րդ տուրում փոխչեմպիոն կատալոնական «Բարսելոնան» հյուրընկալվել էր «Ալավեսին»: Հանդիպումն ավարտվել է ոչ ոքի՝ 1:1 հաշվով:

Խաղի հաշիվը 31-րդ րոպեին բացել է «Ալավեսի» իսպանացի հարձակվող Լուիս Ռոխան, 63-րդ րոպեին ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը խփել է պատասխան գոլը:

«Բարսելոնան» այժմ 8 միավորով 12-րդն է մրցաշարային աղյուսակում, իսկ «Ալավեսը», որը ևս ունի 8 միավոր, 13-րդ տեղում է:

Իսպանիայի առաջնություն, 8-րդ տուր

«Ալավես» - «Բարսելոնա»՝ 1:1 (տեսանյութ)

Լուիս Ռիոխա, 31 - Անտուան Գրիզման, 63

Հեռացում

«Ալավես». Խոտա, 62

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում