22:58  ,  31 հոկտեմբերի, 2020

«Ինտեր» «Պարմա»՝ 2:2 (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 6-րդ տուրում «Ինտերը» «Սան Սիրո» ստադիոնում ընդունել էր «Պարմային»: 

Հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 2:2 հաշվով: Հյուրերի կազմից դուբլ ձևակերպեց Կոտ դ՛Իվուարը ներկայացնող հարձակվող Ժերվինյուն: «Ինտերի» կազմից գոլեր հեղինակեցին խորվաթ կիսապաշտպաններ Մարսելո Բրոզովիչն ու Իվան Պերիշիչը:

«Ինտերն» այժմ 11 միավորով 5-րդն է մրցաշարային աղյուսակում, «Պարման» ունի 5 միավոր և 15-րդ տեղում է:

Իտալիայի առաջնություն, 6-րդ տուր

«Ինտեր» - «Պարմա»՝ 2:2 (տեսանյութ)

Մարսելո Բրոզովիչ, 64, Իվան Պերիշիչ, 90+2 - Ժերվինյու, 46, 62

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում