21:10  ,  31 հոկտեմբերի, 2020

«Աթլետիկն» ուժեղ էր «Սևիլիայից»

Իսպանիայի առաջնության 8-րդ տուրում Բիլբաոյի «Աթլետիկը» «Սան-Մամես» ստադիոնում ընդունել էր «Սևիլիային»: Հանդիպումն ավարտվել է «Աթլետիկի» հաղթանակով՝ 2:1 հաշվով:

«Աթլետիկի» կազմից գոլերի հեղինակ են դարձել Իկեր Մունիայինը և Օյան Սանսետը: «Սևիլիայի» միակ գոլը խփել է Յուսեֆ Էլ-Նեսիրին:

Լա Լիգայի մրցաշարային աղյուսակում «Աթլետիկն» այժմ 9 միավորով 10-րդն է մրցաշարային աղյուսակում, իսկ «Սևիլիան» 7 միավորով 14-րդն է:

Իսպանիայի առաջնություն, 8-րդ տուր

«Աթլետիկ» - «Սևիլիա»՝ 2:1

Իկեր Մունիային, 76, Օյան Սանսետ, 86 - Յուսեֆ Էլ-Նեսիրի, 9

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում