20:27  ,  31 հոկտեմբերի, 2020

«Բավարիան» ու «Բորուսիան» հաղթանակներ տարան (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 6-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» հյուրընկալվել էր «Քյոլնին», իսկ «Բորուսիան»՝ «Արմինիային»:

«Քյոլն» - «Բավարիա» հանդիպումն ավարտվեց 1:2 հաշվով: Մյունխենյան թիմի կազմից գոլեր հեղինակեցին գերմանացի հարձակվողներ Թոմաս Մյուլերն ու Սերժ Գնաբրին, իսկ «Քյոլնի» միակ գոլը խփեց գերմանացի կիսապաշտպան Դոմինիկ Դրեկսլերը:

«Արմինիայի» դեմ խաղում Դորտմունդի «Բորուսիան» հաղթանակ տարավ 2:0 հաշվով: Դուբլի հեղինակ դարձավ գերմանացի պաշտպան Մաթս Հումելսը:

«Բավարիան» այժմ մրցաշարային աղյուսակի առաջատարն է՝ 15 միավորով, իսկ «Բորուսիան» ունի 12 միավոր և երրորդ տեղում է:

Գերմանիայի առաջնություն, 6-րդ տուր

«Քյոլն» - «Բավարիա»՝ 1:2 (տեսանյութ)

Դոմինիկ Դրեկսլեր, 82 - Թոմաս Մյուլեր, 13 (11մ), Սերժ Գնաբրի, 45+1

«Արմինիա» - «Բորուսիա»՝ 0:2 (տեսանյութ)

Մաթս Հումելս, 53, 71

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով