19:53  ,  31 հոկտեմբերի, 2020

«Փյունիկ» - «Արարատ»՝ 1:1

Հայաստանի առաջնության 10-րդ տուրում Երևանի «Փյունիկն» ընդունել էր «Արարատին»: Հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 1:1 հաշվով:

Խաղի հաշիվը 81-րդ րոպեին բացել է «Արարատի» ռուսաստանցի կիսապաշտպան Դավիթ Խուրցիձեն, 87-րդ րոպեին «Փյունիկի» կիսապաշտպան Արմեն Նահապետյանը խփել է պատասխան գոլը:

Այժմ «Արարատն» ունի 10 միավոր և 5-րդն է մրցաշարային աղյուսակում, «Փյունիկը» 6 միավորով 9-րդն է:

Հայաստանի Պրեմիեր լիգա, 10-րդ տուր

«Փյունիկ» - «Արարատ»՝ 1:1

Արմեն Նահապետյան, 87 - Դավիթ Խուրցիձե, 81

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով