Իսպանական Լա Լիգայի 8-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» ընդունել էր «Ուեսկային»: Ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 4:1 հաշվով:
Արքայական ակումբի կազմից դուբլի հեղինակ է դարձել ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման, գոլերի հեղինակ դարձան բելգիացի հարձակվող Էդեն Ազարը և ուրուգվայցի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն: «Ուեսկայի» միակ գոլը խփել է իսպանացի կիսապաշտպան Դավիդ Ֆերեյրոն:
«Ռեալն» այժմ մրցաշարային աղյուսակի առաջատարն է՝ 16 միավորով, իսկ «Ուեսկան» 5 միավորով 18-րդ տեղում է:
Իսպանիայի առաջնություն, 8-րդ տուր
«Ռեալ Մադրիդ» - «Ուեսկա»՝ 4:1 (տեսանյութ)
Էդեն Ազար, 40, Քարիմ Բենզեմա, 45, 90, Ֆեդերիկո Վալվերդե, 54 - Դավիդ Ֆերեյրո, 74
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում